Գյումրիի ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առևտրով զբաղվող անձանց

Հրապարակող՝

Գյումրիի ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առևտրով զբաղվող անձանց

Ամենադիտվածներ

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող հատուկ միջոցառումների շրջանակներում, ոստիկանության Շիրակի մարգային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների ընթացքում հունվարի 15-ին իրականացված առուգայցերի ժամանակ հայտնաբերվել են 4 քաղաքացիներ, որոնք Գյումրի քաղաքի տարբեր փողոցներում սիգի ապօրինի վաճառքով են զբաղվել՝ ընղհանուրը 340 հատ՝ 122.7 կգ կշռով:

Փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում քաղաքացիներից մեկը հայտնել է, որ նշված ձկնատեսակը գնել է Գեղաքունիքի մարզից վերավաճառելու նպատակով, իսկ մյուս 3 քաղաքացիները հայտնել են, որ ձկնատեսակը վերավաճառելու նպատակով գնել են Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքից՝ Գեղարքունիքի մարզի մի բնակչից:

Ամենաթարմ